Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամաս թիվ 3ա/15 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության «խառը կառուցապատման գործառնական նշանակության 0.0018 հա հողամասը (կադաստրային ծածկագիրը` 09-001-0103-0360)` ուղղակի վաճառքի միջոցով օտարել Մուշեղ Լեռնիկի Պետրոսյանին 51980 (հիսունմեկ հազար ինը հարյուր ութսուն) ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով՝ որպես օրենքով գնման նախապատվություն ունեցող անձի:
3. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|