Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ 21)-րդ կետով, հաշվի առնելով «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության 07.11.2019թ. թիվ ԱՀ–293 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է. 1. Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Մ.Պապյան փողոցի թիվ 8/38 հասցեում գտնվող 105.2 քառ.մ մակերեսով հասարակական նշանակության տարածքը 3 /երեք/ տարի ժամկետով անհատույց վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությանը:
2.Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
|