Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Կապան համայնքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 29-ի «Համայնքային սեփականություն համարվող գույքը /ոչ բնակելի տարածքները և շինությունները/ ուղղակի վաճառքով և հրապարակային սակարկություններով օտարելու դեպքում օտարման գին սահմանելու և մեկնարկային գին սահմանելու մասին» թիվ 103-Ն որոշման, հաշվի առնելով անշարժ գույքի գնահատման 02.05.2022թ. N 19 հաշվետվությունը և Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան համայնքի Կապան քաղաքի Ա. Մանուկյան փողոցի թիվ 1 շենքի թիվ 12/1 հասցեում գտնվող 6.2 քառ.մետր մակերեսով տարածքը /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 22042022-09-0010/ օտարել հրապարակային սակարկություններով՝ մեկնարկային գին սահմանելով 1500000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ դրամ:
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
|