Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման, հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և հաշվի առնելով Վարուժան Մնացականյանի դիմումը, ո ր ո շ ու մ ե մ․
Ըստ օրենքի ժառանգության իրավունքով Վարուժան Դավթի Մնացականյանին պատկանող Կապան համայնքի Սյունիք գյուղում գտնվող 0․1272 հա բնակավայրերի նշանակության հողամասին տրամադրել հասցե՝ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Սյունիք, Ներքին թաղամաս, թիվ 28/1 հողամաս։