Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետով, 23-րդ հոդվածի 6-րդ կետով, համաձայն ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի N 947-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի, 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N 1419-Ն որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետի 3)-րդ ենթակետի և հիմք ընդունելով ՀՀ ՊՆ համակարգի՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հարցերով զբաղվող հանձնաժողովի կողմից 09․04․2025թ․ տրված բացասական եզրակացությունը, որոշում եմ
1. Բնակարանային պայմանների բարելավման նպատակով Կապան համայնքում 2004թ. դեկտեմբերի 17-ին հաշվառման վերցված՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության իրավունք ունեցող ընտանիքների ցուցակից հանել քաղաքացի Լևոն Ռազմիկի Նավասարդյանին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա մասին քաղաքացի Լևոն Ռազմիկի Նավասարդյանին օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: