Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման և հաշվի առնելով «Պրեմիում 1» ՍՊ ընկերության տնօրեն Էդգար Հակոբյանի դիմումը, ո ր ո շ ու մ ե մ․
Սեփականության իրավունքով «ՊՐԵՄԻՈՒՄ 1» ՍՊ ընկերությանը պատկանող համայնքի Կապան քաղաքի Հ․Ավետիսյան փողոցի թիվ 2/4 և Կապան քաղաքի Հ․Ավետիսյան փողոցի թիվ 11/6 հասցեներում գտնվող գույքերի միավորման արդյունքում առաջացած նոր գույքային միավորին տրամադրել հասցե․
Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք․Կապան, Հ․Ավետիսյան փողոց, թիվ 2/4 տարածք։