Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 16)-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.
Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը Սիրանուշ Էդվարդի Գրիգորյանին ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում նշանակելու մասին: |