Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածով, ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 1066-Ն որոշումով, որոշում եմ
1. Սյունիքի մարզի Կապան համայնքի Եղվարդ գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 2.09369 հա հողամասից 0.10478 հա ցածրարժեք հողերից այլ հողամասի հողատեսքը փոխադրել ավելի բարձարարժեք հողատեսքի՝ 2-րդ կարգի անջրդի վարելահողի:
2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: