Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 589–րդ հոդվածով, հաշվի առնելով անշարժ գույքերի գնահատման 26.01.2024թ. N 03 և N 04 հաշվետվությունները և Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Ա․Մանուկյան փողոցի թիվ 5ա/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արայիկ Ռիկոյի Գրիգորյանին պատկանող 25,84 քմ ավտոտնակը և 0,00457 հա սպասարկման հողամասը, համայնքային կարիքների համար, փոխանակել Կապան համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Մինաս Պապյան փող․, թիվ 16/43 հասցեում գտնվող 18,7 քմ ոչ բնակելի տարածքի հետ։
2. Համայնքի ղեկավարին՝ Արայիկ Ռիկոյի Գրիգորյանի հետ կնքել գույքի փոխանակության պայմանագիր՝ ապահովելով պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցումը:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|