Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 48-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Կապան համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 13-ի թիվ 3–Ն որոշումը և հաշվի առնելով Նունե Շահենի Հայրապետյանի դիմումը, որոշում եմ՝
1. Օրենքով սահմանված կարգով Կապան քաղաքի Առաջաձոր բնակավայրի բնակչուհի Նարինե Շահենի Դանիելյանի հուղարկավորությունը կազմակերպելու (դագաղ ձեռք բերելու) համար համայնքի բյուջեի բաժին 10 խումբ 7 դաս1/սոցիալական հատուկ արտոնություններ/այլ դասին չպատկանող// բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 4239 հոդվածից հատկացնել 50000/հիսուն հազար/ՀՀդրամ:
2. Հանձնարարել ֆինանսական բաժնին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: