Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Կավարտ թաղամասի թիվ 176/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող՝ բնակավայրերի նշանակության «բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.05 հա հողամասը (կադաստրային ծածկագիրը` 09-001-0230-0066)` բնակելի տան ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել Գարիկ Աբրահամյանին 610500 (վեց հարյուր տաս հազար հինգ հարյուր) դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով:
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
|