Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 731-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումների, հիմք ընդունելով «ԶԵՓՅՈՒՌ ԱՐՏ» ՍՊ ընկերության 14.06.2024 թիվ ՏԵ-06/129 եզրակացությունը, որակավորում ունեցող անձի կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը /ծածկագիր 2023GHXXMP/ և քննության առնելով Հովիկ Հովհաննիսյանի լիազորված անձ Սարգիս Բադալյանի դիմումը. որոշում եմ
1.Համայնքի Կապան քաղաքի Մ․Պապյան փողոցի թիվ 18 շենքի հարևանությամբ Հովիկ Հրանդիկի Հովհաննիսյանի կողմից բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 20.7 քառ.մ արտաքին /17.6 քառ․մ ներքին/ մակերեսով ավտոտնակը, որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և համարել համայնքային սեփականություն` առանձնացնելով 0.00207 հա սպասարկման հողամաս:
2.Ավտոտնակին տրամադրել հասցե. Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք.Կապան, Մ․Պապյան փողոց, թիվ 18/18: