Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 157-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳՈՌ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
«ԿԱՊԱՆԻ ՊԼԱՍՏՇԻՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՊԼԱՍՏԻԿ ԹԱՓՈՆՆԵՐԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, «Կապանի պլաստշին» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը, հաշվի առնելով տարածաշրջանում երկրորդային հումք մթերող կազմակերպությունների բացակայությունը, «Կապանի պլաստշին» համայնքային ոչ առևտրային կազմակերպության և «Նեքոպոլիմեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրությունները և համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.

1. «Կապանի պլաստշին» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը թույլատրել իր կողմից հավաքված և պահեստավորված  9215 կգ պլաստիկ թափոնները վաճառել «Նեքոպոլիմեր» սահմանափակ պատասխանատվությամբ  ընկերությանը՝ մեկ կիլոգրամը 85 /ութսունհինգ/ դրամ արժեքով։

2. «Կապանի պլաստշին» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործել միայն կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.61 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner