Այսօր: Հինգշաբթի, 23 Հունվարի 2025թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 305
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հունվարի 2025 թվականի N 56-Ա

2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ՏՐՎԱԾ N 193 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-ԻՆ ՏՐՎԱԾ N 41 ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի 596-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 131 կետը, որոշում եմ

      

           

 

 1․ Ուժը կորցրած ճանաչել Կապան համայնքի կողմից Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 50/3 հասցեում ՓՀԷԿ կառուցելու համար «ՋԻՄԵԼ» ՍՊԸ–ին /հաշվառման հասցեն՝ ՀՀ, Սյունիքի մարզ, ք․Կապան,Գ․Արզումանյան փողոց, 3-րդ նրբանցք, /S/ 31, Կապան 3307/ 2024 թվականի հոկտեմբերի 14-ին տրված  N 193 շինարարության թույլտվությունը։                                                                                                                     

      2․ Ուժը կորցրած ճանաչել Կապան համայնքի կողմից Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 50/3 հասցեում ՓՀԷԿ կառուցելու համար «ՋԻՄԵԼ» ՍՊԸ–ին /հաշվառման հասցեն՝ ՀՀ, Սյունիքի մարզ, ք․Կապան,Գ․Արզումանյան փողոց, 3-րդ նրբանցք, /S/ 31, Կապան 3307/ 2023 թվականի հունիսի 22-ին տրված թիվ 41 նախագծման թույլտվությունը /ճարտարապետահատակագծային առաջադրանք/ ։ 

     3․ Աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Կ․Գրիգորյանին՝ միջոցներ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործողություններ իրականացնելու համար։

   4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն հասցեատիրոջը պատշաճ եղանակով հանձնելու հաջորդ օրը։

 

      


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(46.38 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner