Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 116
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ /ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԵՎ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ/ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշման պահանջների և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին    որոշում  է.

1․ Կապան համայնքի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գույքը հրապարակային սակարկություններով /մրցույթներով և աճուրդներով/ կազմակերպման նպատակով ստեղծել  հանձնաժողով հետևյալ կազմով՝

1) Գևորգ Փարսյան՝ համայնքի ղեկավար  (հանձնաժողովի նախագահ)․

2) Արմեն Սարգսյան՝ համայնքի ղեկավարի խորհրդական (հանձնաժողովի անդամ)․

3) Հասմիկ Ղոնյան՝ տնտեսական զարգացման և արտաքին կապերի բաժնի պետ (հանձնաժողովի անդամ)․

4) Աննա Ալավերդյան՝ ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ (հանձնաժողովի անդամ)․ 

5) Զորայր Գալստյան՝ համայնքի ավագանու անդամ (հանձնաժողովի անդամ)։

2.Հանձնաժողովի կազմից աճուրդավար և արձանագրող նշանակել  Արմեն Սարգսյանին։  

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.15 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner