Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով և 77-րդ հոդվածի 3-րդ մասով և հաշվի առնելով սեփականության իրավունքով համայնքի բյուջեով և նվիրաբերությամբ ձեռք բերված ակտիվները՝ այսուհետ որպես գույք, Կապան համայնքի ղեկավարի կողմից գույքագրման փաստաթղթերում ներառելու հանգամանքը, Կապան համայնքի ավագանին որոշում է. Հաստատել՝ Կապան համայնքի ղեկավարի կողմից Կապան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի «Համայնքի սեփականություն համարվող գույքի 2023 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» N 145-Ա որոշման թիվ 1 հավելվածում (համայնքապետարանի հիմնական միջոցներում) կատարված փոփոխությունները` համաձայն հավելվածի։ |