Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 731-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն, ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշումների, հիմք ընդունելով «ԶԵՓՅՈՒՌ ԱՐՏ» ՍՊ ընկերության 06.10.2023թ. թիվ ՏԵ-10/68 եզրակացությունը, որակավորում ունեցող անձի կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը /ծածկագիր` 2023SURUMP/ և քննության առնելով Շուշիկ Պետրոսյանի դիմումը. ո ր ո շ ու մ ե մ
1. Համայնքի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի թիվ 7 շենքի հարևանությամբ գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության 0.00274 հա հողամասից 0.00045 հա այլ հողերի գործառնական նշանակությունը փոփոխել բնակելի կառուցապատման հողերի:
2.Համայնքի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի թիվ 7 շենքի հարևանությամբ գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0.00274 հա հողամասում ինքնակամ կառուցված երկհարկանի շինությունը, որի 1-ին հարկում 27.4 քառ․մ արտաքին /23.7 քառ․մ ներքին/ մակերեսով ավտոտնակ է, իսկ 2-րդ հարկում 29.5 քառ․մ արտաքին /28.4 քառ․մ ներքին/ մակերեսով օժանդակ շինություն, որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և համարել համայնքային սեփականություն` առանձնացնելով 0.00274 հա սպասարկման հողամաս:
3.Շինությանը տրամադրել հասցե. Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք. Կապան, Երկաթուղայինների փողոց, թիվ 7/48: