Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3)-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4)-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության__ կողմ, դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Կապան քաղաքային համայնքի ավագանու 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Կապանի քաղաքային համայնքի 2015 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 97-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ և հաստատել հավելվածների աղյուսակների հետևյալ ցուցանիշները` 1) Որոշման 2-րդ կետի՝ «Համայնքի բյուջեի եկամուտները» թիվ 1 հավելվածում, համաձայն հավելված 1—ի: 2) Որոշման 3-րդ կետի` Համայնքի բյուջեի ծախսերը` ըստ գործառնական դասակարգման թիվ 2 հավելվածում‚ համաձայն հավելված 2-ի: 3) Որոշման 4-րդ կետի` Համայնքի բյուջեի ծախսերը` ըստ տնտեսագիտական դասակարգման թիվ 3 հավելվածում‚ համաձայն հավելված 3-ի: 4) Որոշման 5-րդ կետի՝ «Համայնքի բյուջեի տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը /պակասուրդը/» թիվ 4 հավելվածում, համաձայն հավելված 4-ի: 5) Որոշման 6-րդ կետի՝ «Համայնքի բյուջեի դեֆիցիտի /պակասուրդի/ ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները» թիվ 5 հավելվածում, համաձայն հավելված 5-ի: 6) Որոշման 7-րդ կետի` Համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման թիվ 6 հավելվածում‚ համաձայն հավելված 6-ի: |