Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20)-րդ կետով, «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխի դրույթների, հաշվի առնելով անշարժ գույքի գնահատման թիվ ———— հաշվետվությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Համայնքային սեփականություն համարվող, Կապան քաղաքի Մ. Հարությունյան փողոցի թիվ 2 շենքի 23 բնակարանը անհատույց /նվիրատվության կարգով/ օտարել այն զբաղեցնող և փաստացի տիրապետող անձանց` Իվետա Վոլոդյայի Խաչատրյանին Տիգրան Արարատի Ոսկանյանին Արմինե Գագիկի Մովսիսյանին Արարատ Տիգրանի Ոսկանյանին Էլլադա Տիգրանի Ոսկանյանին 2. Առաջարկել նվիրառուներին սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ գործառույթների և դրանց հետ կապված ծախսերի կատարումը: 3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |