Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1–ին մասի 42-րդ կետով, «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի թիվ 1544-Ն որոշման և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել Կապան համայնքի շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման 2022 թվականի ծրագիրը՝ ընդհանուր 8147,9 հազար դրամ արժողությամբ, այդ թվում՝ բնապահպանական միջոցառումների մասով – 7397,9 հազար դրամ և առողջապահական միջոցառումների մասով – 750,0 հազար դրամ, համաձայն հավելվածի:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հաստատված ծրագիրը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարան՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն ներկայացնելու և պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր պետական մարմնի միջոցով 2022 թվականի պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար: