Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 15-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը նիստի օրակարգը հաստատելու մասին, որոշման նախագծի քվեարկության կողմ, դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. Հաստատել Կապան համայնքի ավագանու 2016 թվականի հուլիսի 15 -ի թիվ 5 արտահերթ նիստի օրակարգը.
1.Կապան քաղաքի շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման 2017 թվականի ծրագիրը հաստատելու մասին
2.«Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը միանալու մասին
3.2009 թվականի սեպտեմբերի 3-ին կնքված, Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 32/3 հասցեում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի գործողության ժամկետի երկարաձգման մասին
4.Համայնքային սեփականություն հանդիսացող, Թումանյան փողոցի թիվ 16/18 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0.00343 հա հողամասը բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով վաճառելու մասին
5.Կապան համայնքի ղեկավարի կողմից կազմված 2016 թվականի համայնքի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին |