Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածը և հաշվի առնելով Կապանի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1․ Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնքի և Հենրիկ Գավրուշայի Աբգարյանի միջև 2017 թվականի հոկտեմբերի 26-ին կնքված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի հասցե՝ Սյունիքի մարզ Կապան համայնք գյուղ Ներքին հանդ, մակերեսը՝ 2,21318 հա վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագրից ծագած և չկատարված պարտավորությունները ընդհանուր՝ 53525 (հիսուներեք հազար հինգ հարյուր քսանհինգ) ՀՀ դրամ, որից մայր գումար՝ 44456 (քառասունչորս հազար չորս հարյուր հիսունվեց) ՀՀ դրամ և տույժ՝ 9069 (ինը հազար վաթսունինը) ՀՀ դրամ ներել և այն համարել դադարած։
2. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման կատարումը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
|