Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 29)-րդ կետով և 46-րդ հոդվածով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության 10 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել համայնքի սեփականություն համարվող գույքի 2013 թվականի գույքագրման փաստաթղթերը` 1) Համայնքի սեփականություն համարվող գույքի գույքագրման արդյունքները և ամփոփագիրը, համաձայն N 1 հավելվածի: 2) Համայնքի սեփականություն համարվող գույքի գույքագրմամբ ոչ պիտանի ապրանքների դուրս գրման արդյունքները և ամփոփագիրը, համաձայն N 2 հավելվածի: 2. Հաստատված փաստաթղթերը հանձնել քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին` դրանք սահմանված կարգով պահպանելու համար:
|