Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20)-րդ կետով, համաձայն Կապան քաղաքային համայնքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 29-ի «Համայնքային սեփականություն համարվող գույքը /ոչ բնակելի տարածքները և շինությունները/ ուղղակի վաճառքով և հրապարակային սակարկություններով օտարելու դեպքում օտարման գին սահմանելու և մեկնարկային գին սահմանելու մասին» թիվ 103-Ն որոշման և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության 10 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին որոշում է. 1. Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի 10/28 հասցեում գտնվող 17,5 քառ.մ ոչ բնակելի տարածքը /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 09122013-09-0003/ օտարել հրապարակային սակարկություններով, մեկնարկային գին սահմանելով 270000 /երկու հարյուր յոթանասուն հազար/ դրամ: 2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |