Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածով, 66–րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, համաձայն Կապան համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 143-Ա որոշման, հիմք ընդունելով Ռոմա Շահվերդյանի դիմումը, ո ր ո շ ու մ ե մ
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 51/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0.02 հա հողամասը, /կադաստրային ծածկագիր 09-001-0531-0082/, որպես ավել օգտագործվող հողամաս, ուղղակի վաճառքի միջոցով 577500 /հինգ հարյուր յոթանասունյոթ հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով օտարել Ռոմա Նազարի Շահվերդյանին /ծնված 16․06․1967թ․/։
2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: