Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 159-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 7 ՇԵՆՔԻ ԹԻՎ 45 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 151․0 ՔԱՌ․ՄԵՏՐ ՏԱՐԱԾՔԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով «Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամի 06․11․․2024թ․ O-303-F գրությունը և Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.

1․ Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 7 շենքի թիվ 45 հասցեում գտնվող 151․0 քառ․մետր տարածքը /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 27092023–09–0029/  5 (հինգ)  տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամին՝ սոցիալական ծառայություններ մատուցելու նպատակով։ 

2․ Գույքի /տարածքի/ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման պայմանագիրը կնքել համայնքի ղեկավարի կողմից ըստ անհրաժեշտության ցանկացած պահի միակողմանի լուծելու պայմանով։

3. Տարածքի պահպանման և բոլոր կոմունալ վարձերի վճարները  իրականացվում են «Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամի կողմից։

4․ Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել         օրենսդրությամբ սահմանված կարգով:

 5․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող      

 օրվանից։                                              

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(17.90 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner