Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով «Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամի 06․11․․2024թ․ O-303-F գրությունը և Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1․ Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 7 շենքի թիվ 45 հասցեում գտնվող 151․0 քառ․մետր տարածքը /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 27092023–09–0029/  5 (հինգ)  տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամին՝ սոցիալական ծառայություններ մատուցելու նպատակով։  
2․ Գույքի /տարածքի/ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման պայմանագիրը կնքել համայնքի ղեկավարի կողմից ըստ անհրաժեշտության ցանկացած պահի միակողմանի լուծելու պայմանով։ 
3. Տարածքի պահպանման և բոլոր կոմունալ վարձերի վճարները  իրականացվում են «Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամի կողմից։ 
4․ Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել         օրենսդրությամբ սահմանված կարգով: 
 5․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող       
 օրվանից։                                               
   |