Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամաս թիվ 16/58 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության «հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.00209 հա հողամասը (կադաստրային ծածկագիրը` 09-001-0118-0096)` խանութի ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Վաչե Սարգսյանին 60350 (վաթսուն հազար երեք հարյուր հիսուն) դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով:
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
|