Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-34-րդ հոդվածով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.
Կապան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Կապան համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 127–Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1.Որոշման 25-րդ կետով հաստատված N 25 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1)Հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
«Մասնագիտական՝ խմբավարներ12,01080585»
2)Հավելվածի «Ընդամենը» տողը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
«Ընդամենը18,51690784,5»։