Կապան համայնքի հարգելի բնակիչներ,
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի սեպտեմբերի 04-ի N 310-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ մասի համաձայն, Կապանի համայնքապետարանում ընթանում է Կապան համայնքի 2025 թվականի բնապահպանական ծրագրի մշակման գործընթաց և գործարկվել է առաջարկությունների ներկայացման այս հարթակը։
Եթե ունեք առաջարկություններ, խնդրում ենք մինչև 2024 թվականի մայիսի 14-ը ներկայացնել Կապանի համայնքապետարան, հասցեն՝ ք․ Կապան, Չարենցի 1, էլեկտրոնային փոստ - kapanmayor@gmail.com ։