Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետով, համաձայն Կապան քաղաքային համայնքի ավագանու 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Համայնքի վարչական սահմաններում գտնվող քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակների սպասարկման հողամասը ավտոտնակի սեփականատիրոջը /սեփականատերերին/ ուղղակի վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու մասին» թիվ 93-Ն որոշման և հաշվի առնելով Արամ Գրիգորյանի դիմումը. ո ր ո շ ու մ ե մ
1․Կապան համայնքի Կապան քաղաքի Շահումյան փողոցում գտնվող, սեփականության իրավունքով Արամ Լենդրոշի Գրիգորյանին պատկանող ավտոտնակի 0.0015 հա սպասարկման հողամասը 43320 (քառասուներեք հազար երեք հարյուր քսան) դրամով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Արամ Լենդրոշի Գրիգորյանին /ծնված 04․05․1962թ./:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված ավտոտնակին տրամադրել հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք.Կապան, Շահումյան փողոց թիվ 25/12: