Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ, 62-րդ և 65-րդ կետերի, հաշվի առնելով Էդգար Հակոբյանի դիմումը և կից փաստաթղթերը, ո ր ո շ ու մ ե մ․
Վերահասցեավորել սեփականության իրավունքով Էդգար Աշոտի Հակոբյանին և Անի Ալեքսանդրի Թևանյանին պատկանող, Կապան համայնքի Կապան քաղաքի Շահումյան փողոցում գտնվող 0․10661 հա մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամաբ իրավունքների պետական գրանցման վկայականում՝ Մարզ Սյունիք, համայնք Կապան Կապան ք․ Շահումյան փողոց 5ա/17 հողամաս) և տրամադրել նոր հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք․ Կապան, Ս․Շահումյան փողոց, թիվ 7/1 հողամաս։