Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Շրջակա միջավայրի վրա ազդեցոսսսսսւթյան գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը, 16-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թ․ նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման 28-րդ կետը և հաշվի առնելով հանրային քննարկման 15․11․2024թ․ արձանագրությունը և Կապանի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1․ Տալ նախնական համաձայնություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Վաչագան գետի հունի մաքրման, նոր հենապատերի կառուցման, առկա հենապատերի վերականգնման և Վաչագան գետի ավազանի (Գարեգին Նժդեհի հուշահամալիրի շրջակա հատվածից մինչև «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ–ի հարակից կամուրջ) էսթետիկ տեսքի ձևավորման» աշխատանքների իրականացման գործունեությանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|