Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի «Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և պետության սեփականություն հանդիսացող անտառային հողերից 0,75 հա հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» N 37-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Որոշման 1-ին կետում «հասարակական կառուցապատման հողեր» բառերը փոխարինել «բնակելի կառուցապատման հողեր» բառերով:
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։