Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, հաշվի առնելով Արմեն Բարսեղյանի դիմումը և կից փաստաթղթերը, ո ր ո շ ու մ ե մ․
Սեփականության իրավունքով Արմեն Վլադիկի Բարսեղյանին պատկանող, Կապան համայնքի Կապան քաղաքի Լեն հանքեր փակուղի թիվ 7 շենքի թիվ 18 և Կապան քաղաքի Լեն հանքեր թաղամասի թիվ 7 շենքի թիվ 19 հասցեներում գտնվող բնակարանների միավորման արդյունքում առաջացած նոր գույքային միավորին տրամադրել հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք․Կապան, Լեն հանքեր թաղամաս, թիվ 7 շենք, թիվ 18-19 բնակարան։