Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1․ Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը, Կապան համայնքի Կապան քաղաքի Ե․ Չարենցի փողոցի թիվ 4 շենքի թիվ 1 բնակարանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 19122022-09-0034) անհատույց (նվիրատվության կարգով), օտարել
Մարգարիտա Հրանտի Աղաջանյանին /ծնվ. 07.10.1964թ., անձն․ AR 0254943, տրված 05.04.2017թ. 001-ից/։
2․ Առաջարկել նվիրառուին՝ ապահովել սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ գործառույթների և դրանց հետ կապված ծախսերի կատարումը:
3․ Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|