Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշմամբ, համաձայն Կապան քաղաքային համայնքի ավագանու 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Համայնքի վարչական սահմաններում գտնվող քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակների սպասարկման հողամասը ավտոտնակի սեփականատիրոջը /սեփականատերերին/ ուղղակի վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու մասին» թիվ 93-Ն որոշումների, հաշվի առնելով Արմեն Թադևոսյանի դիմումը. ո ր ո շ ու մ ե մ
1.Համայնքի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցում գտնվող սեփականության իրավունքով Արմեն Էդիկի Թադևոսյանին պատկանող ավտոտնակի 0.00248 հա սպասարկման հողամասը 71610 (յոթանասունմեկ հազար վեց հարյուր տաս) դրամով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Արմեն Էդիկի Թադևոսյանին /ծնված 16.02.1962թ./:
2.Ավտոտնակին տրամադրել հասցե. Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք.Կապան, Երկաթուղայինների փողոց, թիվ 15/10: