Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1․ Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 3/37 հասցեում գտնվող 39.55 քմ մակերեսով տարածքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 31072020-09-0025) ուղղակի վաճառքի միջոցով օտարել Վիկտոր Խաչատրյանին և Արմինե Հայրապետյանին 900000 (ինը հարյուր հազար) դրամ արժեքով:
2․ Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված գույքի ուղղակի վաճառքի կազմակերպումը և իրականացումը։ |