Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 46-րդ, 48.1-րդ, 60-րդ, 57-րդ, 76-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշման պահանջների և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Ուժը կորցրած ճանաչել Կապան համայնքի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 25–ի «Կապան համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Գործարանային փողոցի թիվ 4/23 հասցեում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության 0.12014 հա հողամասը արտադրական կառուցապատման նպատակով աճուրդով վաճառելու մասին» թիվ 100–Ա որոշումը։
2․ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող, Կապան քաղաքի Գործարանային փողոցի թիվ 4/23 հասցեում գտնվող 0,12014 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների կատեգորիայի «արդյունաբերական օբյեկտների» գործառնական նշանակության հողամասը՝ (կադաստրային ծածկագիրը՝ 09-001-0504-0067) վերամշակող արդյունաբերական գործունեություն իրականացնելու նպատակով մրցույթով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրել 10 /տասը/ տարի ժամկետով, սահմանելով 621220 (վեց հարյուր քսանմեկ հազար երկու հարյուր քսան) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար։
3. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները օրենսդրությամբ սահմանված կարգով:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|