Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 100-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Գայանե Ստեփանյանի 24․01․2025թ․ դիմումը, որոշում եմ
1․ Լուծել Կապան համայնքի, ի դեմս համայնքի ղեկավար Արտուր Աթայանի և Զաբել Հովհաննեսի Մարտիրոսյանի միջև 2010 թվականի փետրվարի 9-ին կնքված Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի 13/6 հասցեում գտնվող, 20,0հա համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիրը, որի կառուցապատման իրավունքը այժմ պատականում է Գայանե Ստեփանյանին (հիմք վկայական՝ 06052022-09-0017)։
2․ Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի դադարումը ենթակա է պետական գրանցման։