Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և 62-րդ հոդվածով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Կապան համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի 2025 թվականի մարտի 17-ի երկրորդ նիստի օրակարգը՝
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 24-ի N 24-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
2․ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից գործադրվող տեղական զարգացման հիմնադրամի շրջանակներում դրամաշնորհային մրցույթին մասնակցելուն և համաֆինան¬սավորումն ապահովելուն համաձայնություն տալու մասին
3․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին
4․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 207-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
5․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Ա․ Մանուկյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 10 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին
6․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 14/36 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին
7․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի «Ծղեր» այգեգործական ընկերության թաղամաս թիվ 60/2 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին
8․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի «Ծղեր» այգեգործական ընկերության թաղամաս թիվ 60/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին
9․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Մ․ Հարությունյան փողոցի թիվ 2/9 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն աճուրդային կարգով օտարելու մասին
10․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի Լեռնագործների փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 42/3 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով Վիլեն Գագիկի Հակոբյանին օտարելու մասին
11․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և 0․08519 հա հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին
12․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի երրորդ նիստի օրը որոշելու մասին
|