Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Կապան համայնքի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 29-ի «Համայնքային սեփականություն համարվող գույքը /ոչ բնակելի տարածքները և շինությունները/ ուղղակի վաճառքով և հրապարակային սակարկություններով օտարելու դեպքում օտարման գին սահմանելու և մեկնարկային գին սահմանելու մասին» թիվ 103-Ն որոշման, հաշվի առնելով գույքի գնահատման 14.09.2020թ. N 13 եզրակացությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ թվով 5 (հինգ) հատ Ռ25 պահոցները օտարել հրապարակային սակարկություններով՝ մեկնարկային գին սահմանելով 4874000 (չորս միլիոն ութ հարյուր յոթանասունչորս հազար) դրամ:
2․ Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված աճուրդի կազմակերպումը և իրականացումը։ |