Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4.2-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1.ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Շրվենանց բնակավայրի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումը վերապահել ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Վերին Խոտանան բնակավայրի վարչական ղեկավար Ռաֆայել Ամուրիկի Գրիգորյանին։
2․ Ուժը կորցրած ճանաչել Կապան համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Շրվենանց բնակավայրի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Առաջաձոր բնակավայրի վարչական ղեկավարին վերապահելու մասին» N 8-Ա որոշումը։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|