Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածով և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի կոմունալ տնտեսության մեքենաների հավաքակայանի աշխատանքային նախագծին համաձայնություն տալու մասին» N 209-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․
1)Որոշման վերնագրում և հիմնական մասում «Կապան համայնքի կոմունալ տնտեսության մեքենաների հավաքակայանի» բառերը փոխարինել «Կապան համայնքի կարիքների սպասարկման համար մեքենամեխանիզմների տեխնոպարկի հիմնման» բառերով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|