Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշման և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում գտնվող Ագարակ և Շիկահող բնակավայրերի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների փոփոխությանը, ըստ որի առաջարկվում է ներքոհիշյալ հողամասերը փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա` պաշտպանական կարիքների համար.
1) Ագարակ բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,52592 հա վարելահողը (կադաստրային ծածկագիր՝ 09-008-0102-0039-ից):
2) Շիկահող բնակավայրում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,2759 հա վարելահողը (կադաստրային ծածկագիր՝ 09-072-0107-0082) գյուղատնտեսական նշանակության 0,32879 հա վարելահող (կադաստրային ծածկագիր՝ 09-072-0107-0084):
2. Համայնքի ղեկավարին՝ կազմել և օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել համապատասխան հողաշինարական գործերը:
|