Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, հաշվի առնելով Արթուր Բուդաղյանի դիմումը և կից փաստաթղթերը, ո ր ո շ ու մ ե մ․
Ժառանգության իրավունքով Արթուր Նարիմանի Բուդաղյանին պատկանող Գ.Նժդեհի փողոցի 2-րդ նրբանցքում (ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի Կապան ք․ Օրջոնոկիձե 2-րդ նրբանցքի թիվ 39) 0․04 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասին, բնակելի տանը, օժանդակ շինություններին տրամադրել հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, Կապան քաղաք, Գ․Նժդեհի փողոց, 2-րդ նրբանցք, 39 ։