Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, հաշվի առնելով Արմեն Ալեքսանյանի դիմումը և կից փաստաթղթերը, ո ր ո շ ու մ ե մ․
Վարձակալության իրավունքով Արմեն Արտավազդի Ալեքսանյանին պատկանող, Կապան համայնքի Ծավ գյուղում գտնվող, 0.1108 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասին և 985․1 քառ․մ մակերեսով անասնաշենքին տրամադրել հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Ծավ, Ներքին Շիշկերտ թաղամաս, 1-ին փողոց, 6 անասնաշենք։