Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման, հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և հաշվի առնելով Հրանտիկ Մարտիրոսյանի դիմումը, ո ր ո շ ու մ ե մ․
Ըստ օրենքի ժառանգության իրավունքով Հրանտիկ Գուրգենի Մարտիրոսյանին պատկանող Կապան համայնքի Ագարակ գյուղում գտնվող ժառանգական գույքերին տրամադրել հասցեներ
0․248 հա հողամասին, դրա վրա առկա 102․9 քառ․մ մակերեսով բնակելի տանը և օժանդակ շինություններին՝ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Ագարակ, 3-րդ փողոց, թիվ 6/1 բնակելի տուն;
0․0881 հա հողամասին՝ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Ագարակ, 2-րդ փողոց, թիվ 11 հողամաս։