Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է. 1. Կապան համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 2/3 հասցեում գտնվող տարածքի սպասարկման բնակավայրերի նշանակության հողերից 0.00332 հա հողամասը /ծածկագիր 09-001-0103-0271/, որպես շինության սպասարկաման հողամաս ուղղակի վաճառքի միջոցով օտարել Էդգար Առաքելյանին 17 530.0 /տասնյոթ հազար հինգ հարյուր երեսուն/ դրամ կադաստրային արժեքով:
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
|