Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման, հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և հաշվի առնելով Մարիետա Մնացականյանի դիմումը, ո ր ո շ ու մ ե մ․
Ըստ օրենքի ժառանգության իրավունքով Մարիետա Թևանի Մնացականյանին պատկանող Կապան համայնքի Նորաշենիկ գյուղում գտնվող 0․0349 հա բնակավայրերի նշանակության հողամասին և 122․5 քառ․մ մակերեսով բնակելի տանը տրամադրել հասցե՝ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Նորաշենիկ, 6-րդ թաղամաս, թիվ 76 բնակելի տուն։